ՖՈՏՈ. «Հատուկ դասարան». նոր սերիալի մանրամասներն ու դերասանների ընտրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով «Շանթ» հեռուստատեսության եթերում կհեռարձակվի «Հատուկ դասարան» բազմասերիանոց նոր դրաման: ArmLur.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը խոսել է սցենարի ընտրության եւ զարգացումների մասին:

Անի Մաղաքյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծանալով, նշում է, որ վերնագրի ընտրության շատ հնարավորություններ են եղել, բայց առավել համապատասխանել է « Հատուկ դասարան» անվանումը: Ինչպես նկատում է մեր զրուցակիցը, թեման եւ պատմությունը շատ նրբություններ ունեն. պետք էր ամեն ինչ ճիշտ ներկայացնել:

«Սովորական մի դպրոցում ունենք «Հատուկ դասարան», որը հատուկ բացվել է դպրոցում «պրոբլեմատիկ» դեռահասների համար, նրանց երկրորդ հնարավորությունը տալու համար: Այդ դեռահասաներից յուրաքանչյուրն ունի իր անձնական խնդիրը, դրամատիկ գիծը, խնդիրներ ծնողների, հասարակության հետ, սոցիալական ծանրաբեռնվածությունն ու կարգավիճակը, եւ այս ամենի հետ մեկտեղ նրանք բախվում են նաեւ դպրոցի ներսում խտրականության, ենթարկվում ճնշումների: Տարբեր աշխարհների աշակերտների համար դառնում է պայքար ոչ միայն կայնքում, այլ նաեւ դպրոցի տարածքում, որտեղ երեխաները գոյության պայքար են մղում: Հնարավոր է շատ բարդ եմ ներկայացում, բայց իրականում այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում երիտասարդների հետ»,-պատմում է մեր զրուցակիցը:

Անի Մաղաքյանի խոսքով՝ հեռուստասերիալում կան հետաքրքիր սիրային գծեր՝ առաջին սեր, առաջին հիասթափություն, անսահման հումորային էլէմենտներ, որոնք ուղեկցելու են կերպարներին: Հումորային ընդգծումները հնարավորություն կտան հեռուստադիտողներին ավելի թեթեւ, հաճույքով նայել եւ շատ չլարվել:

«Դաշտում վաղուց նման թեմայով նախագիծ չէր արվում «Էլենի օրագրի» ֆենոմենալ նախագծից հետո: Մենք ուզում էինք այլ թեմաեների անդրադառնալ ներգրավվելով տարբեր տարիքային խմբերի: Մեր նախորդ նախագիծը միջին տարիքի կանանց մասին էր: Իմ կարծիքով՝ հասունացել էր այն պահը, որ նորից անդրադառնանք երիտասարդների խնդիրներին եւ առաջարկ ստացա «Շանթ» հեռուստաընկերության կողմից, արդյունքում ծնվեց այս պատմությունը: Կարծում եմ՝ այս նախագիծը եւս հեռուստադիտողների կողմից կսիրվի: Սա իսկապես պահանջված թեմա է դաշտում»,-ընդգծում է նա, նշելով, որ նախատեսվում է երկար նախագիծ:

Անին այս պահին հստակ սերիաների քանակը նշել չի կարող հստակ, քանի որ բազմասերիանոց նախագծերի դեպքում հնարավոր է տատանվի սերիաների քանակը:

Նշենք, որ սերիալի դերասանական կազմում են Նելլի Խերանյանը, Անի Պետրոսյանը, Վիլեն Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Տիգրան Ներսիսյանը, Սուրեն Թումասյանը, Դալիթան եւ ուրիշներ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս