«Փառուխ տվողը Խրամորթն էլ կտա․ Արցախում երեկ տեղի ունեցածը կարմիր գիծ պետք է լինի մեզ համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փառուխ տվողը Խրամորթն էլ կտա։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի տեսակետն է, որ Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակի մասին կոնկրետ է արտահայտվում՝ շեշտելով, արցախցին շատ լավ է ճանաչում թուրքին, հետևաբար նրա խոսքին հավատալ պետք չէ։

Ըստ Հովհաննիսյանի՝ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքին պետք է ուղիղ հարցեր տալ ու հստակ պատասխաններ ակնկալել։ «Ռուսներին ուղիղ պետք է ասենք, որ կա՛մ իրենց հետ եք ուղարկում ելման դիրքեր, կա՛մ մենք սկսում ենք գյուղի համար կռիվ անել»։

Նա 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է հիշեցնում, որ ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը։ Այսինքն, մեկնաբանում է, Արցախում բնակվողների անվտանգության երաշխիքի պատասխանատուն առնվազն երեք պետություն է, ավելի շատ անվտանգային պարտականություն ունի ՌԴ-ն, քանի որ այնտեղ տեղակայել է խաղաղապահ ուժեր, որոնց գործառույթի մեջ է մտնում հենց խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։

«Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, պետք է կարմիր գիծ լինի մեզ համար»,- եզրափակում է մեր զրուցակիցը։

Սևակ Վարդումյան




Լրահոս