
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Համաձայն հրամանագրի՝ Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը, արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, կասեցվում է Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
Արցախում ռազմական դրություն էր հայտարարվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: