Ժամը 14:00-ի դրությամբ՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 37198 անձից 12373-ը կամ 33.43%-ը։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը մինչ այդ ժամը գրանցվել է Շաղափ գյուղում՝ 45.53 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը 14:00-ի դրությամբ եղել է Լուսառատ գյուղում. 1751 ընտրողից ընտրություններին մասնակցել է 465 քաղաքացի։
Հիշեցնենք՝ առավոտից Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները: Այս անգամ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 2 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: