Թուրքիայի քաղաքացիները Վեդիում մտել են սրճարան, ինչից հետո վեճ է սկսվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերը Վեդի քաղաքում ընդհարում է տեղի ունեցել հայերի և թուրքերի մասին: Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ամուսինները իրավապահներին պատմել են, որ տուրի են եկել, որ Մեղրիով գնան Իրանի Իսլամական Հանրապետություն: Իջել են Վեդիում մտել են սրճարան, որից հետո սկսվել է վեճը:

Ըստ ականատեսների՝ հայերը նկատել են, որ թուրք ամուսիններ են եւ հավաքվել են սրճարանի մոտ, որից հետո ժամանել է ոստիկանությունը: Ամուսինները՝ տեսնելով, որ հայերը շատանում են եւ իրենց հետ ագրեսիվ են խոսում, սկսել են ասել՝ ռադ եղեք: Վեդիի քաղաքացիներից մեկը հասկացել է թուրքերեն: Այս ամենից հետո եղել է վեճ, որը կանխվել է ոստիկանների կողմից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ամուսիներին տարել են ոստիկանության բաժին. նրանք հիմա այնտեղ են:




Լրահոս