Վեդիի ընտրություններն ավարտվեցին. մեկնարկել է ձայների հաշվարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել արտահերթ ընտրություններ: АrmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ընտրություններն ավարտվեցին, բոլոր ընտրատեղամասերը փակվեցին:

Վեդի համայնքի Ոսկետափ համայնքի թիվ 13/11 ընտրատեղամասում քվեատուփը փակվեց։ Այս ընտրատեղամասում 1802 ընտրողից մասնակցել է 988։ Այս պահին արդեն մեկնարկել է ձայների հաշվարկը:

Հիշեցնենք, որ ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս