ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ազատման դիմում է գրել. ինչ է կատարվում ՊՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների  համաձայն` Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանն ազատման դիմում է գրել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս ասել է, որ չի կարող ու չի ուզում աշխատել:

Ինչպես հայտնի է 2021 սեպտեբերի 13-ին Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահակ Օհանյանին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Սահակ Օհանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:Արդյունքում, շուրջ 7 ամիս վարչության պետի պաշտոնակատար էր նշանակվել առաջին տեղակալ Փաշիկյանը, որը եւս ազատման դիմում է գրել:

Նկատենք,որ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կամո Քոչունցը, որի նշանակման շուրջ ՊՆ-ում լուրջ խմորումներ են եւ, ըստ խոսակցությունների, Քոչունցը երկար չի մնա ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ թե ով կփոխարինի նրան ՊՆ ղեկավար կազմը փնտրտուքի մեջ է:

Քնար Մանուկյան




Լրահոս