ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված), Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Ուրասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային, Ալագյազ-Արթիկ (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են։

«Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Մուսայելյան-Վարդաղբյուր, Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս