ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մետրոյի կայարանից բերման է ենթարկվել ապօրինի թմրամիջոց պահելու, սառը զենք կրելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մետրոյի կայարաններից մեկի նախասրահից, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 21-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գորշ զանգվածով կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:




Լրահոս