ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին:

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ գործով կան այս պահին ԱԻն ձերբակալված եւ կալանավորված աշխատակիցներ: Ավելին, գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի եւ դատելով իրավիճակից նախարարը չի բացառում, որ էլ չվերադառնա եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ հետեւենք զարգացումերին:

Քնար Մանուկյան

 




Լրահոս