ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհում առաջին դեպքը չէ, երբ խաղաղապահները չեն կարողանում ներխուժումը կանխել․ ռազմական փորագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ներկայում տիրող իրավիճակն Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի դիմադրողականությունը ստուգելու փորձ է։ Ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է տեսնել, թե ռուսական կողմն ինչ կոշտությամբ կարձագանքի իրենց քայլերին։ Կապված արձագանքից՝ Ադրբեջանը կհասկանա՝ կկարողանա՞ արդյոք շարունակել նույն ոճով գործել, թե՞ ոչ։

Վրթանեսյանի համոզմամբ՝ տարածաշրջանի և ընդհանրապես Հայաստանի վրա բացասաբար է անդրադառնալու ռուս-ուկրաինական կոնֆլիկտն ու, ինչքան երկարի անորոշությունը, այնքան աճելու է հավանակնությունը, որ Ադրբեջանը կամ գուցե նաև Թուրքիան արկածախնդրության կդիմեն Հայաստանի՝ ներառյալ Արցախի նկատմամբ:

Եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի, ապա դա ինչպե՞ս կանդրադառնա Արցախում տիրող իրավիճակի վրա։ Անորոշությունը շատ մեծ է, ասում է մեր զրուցակիցը, հետևաբար Ռուսաստանի հեռահար նպատակների ու դիրքորուոշումների մասին որևէ հստակ բան ասել հնարավոր չէ։

Սևակ Վարդումյան




Լրահոս