Ադրբեջանում «չեն նկատել» խաղաղության համաձայնագրի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Հայաստանի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում «չեն նկատել» խաղաղության համաձայնագրի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Հայաստանի դիմումը։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայ հանրությունը լրատվամիջոցներից տեղեկացավ, որ Բաքուն հինգ կետից բաղկացած որոշ առաջարկներ է փոխանցել Երեւանին՝ սկսելու խաղաղության համաձայնագրի քննարկումը։ Հայկական կողմը հաստատել է առաջարկների ստացումը եւ հայտնել, որ այդ հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Ավելին, Երեւանում տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ ստացված առաջարկներն ընդունելի են։ Բաքվում, ըստ երեւույթին, նախընտրում են դա չնկատել։

АПА-ի հաղորդմամբ՝ մարտի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը համաժողովում ասել է հետեւյալը․ «Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին պաշտոնապես ներկայացրել է հինգ հիմնարար սկզբունքներ, որոնք կդառնան այս համաձայնագրի հիմքը։ Տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար Ադրբեջանի կառավարությունն առաջարկել է Հայաստանին ստորագրել այս սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր եւ ակնկալում է բովանդակային պատասխան»։




Լրահոս