
N զորամիավորումում մարտի 31-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել են մարտական խնդիրների կատարման ընթացքն ու փոխգործակցության կարգը, քննարկվել մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման և մի շարք այլ հարցեր։