ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առողջապահական տեսչական մարմնի տնօրենի գլխին սև ամպեր են կուտակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում արշալույսները խաղաղ չեն:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ սև ամպեր են կուտակվել տնօրեն Հակոբ Ավագյանի գլխին: Մեր տեղեկություններով՝ գործադիրն Ավագյանին պաշտոնանակ անելու ներքին որոշում ունի, բայց դա անելու համար առայժմ որևէ ձև ու միջոց չի գտնում:
Երեկ՝ մարտի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վերոնշյալ կառույցի փոխտնօրեն է նշանակվել Սլավիկ Սարգսյանը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սարգսյանի գործառույթն Ավագյանին վերահսկելը պետք է լինի:

«Առանձնապես փորձ չունեցող երիատասարդ է Սլավիկը, տեսչական մարմնի գործառույցներից անտեղյակ է, նրա հիմնական անելիքը պետք է Ավագյանին վերահսկելը, նրա վրա բիծ գտնելը լինի: Ուշիուշով հետևի՝ ինչ է անում, ինչպես է անում, որ առաջիկայում նրանից ազատվելու հիմքեր լինեն»,- նշում է ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Ինչ վերաբերում է տեսչությունում տիրող իրավիճակին, ապա տեղեկացանք, որ Սարգսյանի նշանակումը հիմնական աշխատակազմի սրտով չի եղել: Աշխատողները լարված սպասում են, թե ի վերջո ինչ է լինելու կառույցի ղեկավար անձնակազմի հետ:

Սևակ Վարդումյան




Լրահոս