ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրանիկ Փիլոյանը երկու ամսով կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ երկու ամսով կալանավորվեց:

Հիշեցնենք որ նախարարը երեկ էր ձերբակալվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է:

Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին:

ArmLur.am-ն այսօր նաև հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալումը բավականին ուշագրավ հանգամանքներում է իրականացվել: Մասնավորապես, մեզ հասած տեղկությունների համաձայն՝ փետրվարի 28-ին, երբ ԱԱԾ-ն մտել է նախարարություն եւ նախարարին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության վերջինիս նկատմամբ, խափանման միջոց է նախաքննական մարմինը ընտրում ստորագրությամբ չհեռանալու մասին: Դատելով իրրավիճակից՝ կարող ենք ենթադրել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն խաչատրյանը փորձում է փրկել նախարար Փիլոյանին: Ահա այստեղից էլ սկսվում է Դատախազության եւ Կոմիտեի հերթական գզվռտոցը:

Մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացնել է տալիս կոմիտեի որոշումը եւ ցուցում տալիս, որ նախարար Փիլոյանին ձերբակալեն եւ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար դիմեն դատարան:




Լրահոս