
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացման «դուռը պետք է բաց մնա», պայմանով, որ Մոսկվան փոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել են Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեում՝ մասնագիտական բիզնես ասոցիացիայում, որը միավորում է գերմանական ընկերություններն Արևելյան Եվրոպայում ու հետխորհրդային տարածքում:
«Ռուսաստանի հանդեպ վստահությունը՝ որպես բիզնես իրականացնելու վայր, արդեն լրջորեն խաթարվել է Ուկրաինայի դեմ անպատասխանատու պատերազմի պատճառով: Բայց պատժամիջոցներն ինքնանպատակ չեն: Ռուսաստանի վարքագծի համապատասխան փոփոխությամբ, պատժամիջոցները մասամբ չեղարկելու «դուռը պետք է բաց մնա»,- ասված է հայտարարության մեջ։