ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի քանի միջազգային հեռախոսազրույցներ կունենա, այդ թվում ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր Պուտինը մի քանի միջազգային հեռախոսազրույցներ ունի։ Նրանցից մեկն արդեն հայտարարվել է Անկարայում մեր գործընկերների կողմից, դա կլինի Էրդողանի հետ զրույցը, մենք դա հաստատում ենք»,- ասել է Պեսկովը։