ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ նոր օրենքը նսեմացնում է ՏԻՄ-ն ու զավթում այն. վարչապետը համայնքի ղեկավարներ կնշանակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մեծամասնությունը տեղական ինքնակառավարման համայնքներում իշխանության լծակները մեծացնելու համար «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքում լրացումներ կատարեց: Օրենքում փոփոխություններ կատարելու ջատագով ՔՊ-ականներն առաջարկում են՝ եթե համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չընտրվեն, վարչապետին պաշտոնակատարներ նշանակելու հնարավորություն տալ:

Ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ՝ սա ՏԻՄ-երը զավթելու հերթական նախագիծն է: Հատկապես այն համայնքներում, որտեղ իշխանությունների համառ ջանքերով ընտրված ավագանին իշխանություն ձևավորել չի կարողանում, վարչապետը կարողանա իր ու իր իշխանության համար ցանկալի մարդուն նշանակել համայնքապետ: Իշխանական պատգամավորները հակադարձում են, որ նախագիծը ոչ թե իշխանություն զավթելու, այլ, օրինակ, պատերազմի ժամանակ առանց համայնքապետ մնացած համայնքները կառավարել կարողանալու համար է:

ArmLur.am-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տարակուսանք է հայտնում՝ եթե ժողովուրդն ավագանի է ընտրում ու համայնքը կառավարելու լիազորութունները նրան տալիս, ապա ինչպե՞ս կարելի է թքած ունենալ այդ ընտրության վրա, բերել ու համայնքի ղեկավար ցանկալի մարդու նշանակել: Կենտրոնական ղեկավարում իրականցնող վարչական մարմինները, ընդգծում է Հայրապետյանը, ՏԻՄ գործերին չպետք է խառնվեն, դա ՏԻՄ-ի սահմանդրական վիճակի խախտում է:

Սևակ Վարդումյան




Լրահոս