
Մեր հերթական հանդիպումը Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրեյսի հետ էր: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Պրն. Փրեյսի հետ անդրադարձել ենք Ադրբեջանի կողմից ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ առ այսօր շարունակվող միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին:
Բարձրաձայնել եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր եւ հայատյաց քաղաքականությունը՝ պարբերաբար կրակի տակ պահելով սահմանային բնակավայրերը եւ այսօր էլ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել՝ պատրաստվելով հերթական ռազմական ագրեսիային։
Կոնգրեսականին խնդրել ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործողությունների վրա, հետեւողական լինել իրավիճակի հետագա զարգացումներին եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն: