
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Լենդրուշ Հովհաննիսյանին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի ԲԴԽ-34-Ո-62 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում: