Հռոմի պապը հայտնել է Կիև այցելելու հնարավորությունը դիտարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ դիտարկում է Ուկրաինա այցելելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է ամերիկյան NBC News-ի լրագրողին, ով ի թիվս այլ լրագրողների ուղեկցում է Հռոմի պապին դեպի Մալթա այցի շրջանակում:

Ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք նա դիտարկում է այցը Կիև, Հռոմի պապն ասել է. «Այո, այդ առաջարկը սեղանին է»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը վերջին ամիսներին նամակներ է ստացել, այդ թվում և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից՝ այցելելու Ուկրաինայի մայրաքաղաք:




Լրահոս