Սեմյոնովկայում 300 հակ անասնակեր է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին, ժամը 11։40-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմին կից ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 13:09-ին։ Այրվել է տանիքում կուտակած մոտ 300 հակ անասնակեր:




Լրահոս