Թագուհի Թովմասյանն Աննա Գրիգորյանի հետ հանդիպումներ է ունեցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «ԱԺ պատգամավոր Anna Grigoryan / Աննա Գրիգորյան-ի հետ Հանդիպել ենք Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ANCA կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Aram Suren Hamparian-ի, Կառավարության հարցերով տնօրեն Tereza Yerimyan-ի և Հաղորդակցության տնօրեն Elizabeth Chouldjian-ի հետ։
Քննարկել ենք Հայաստանի և Արցախի գլխին կուտակված օրհասական խնդիրները և առկա անվտանգային և արտաքին քաղաքական սպառնալիքները։ Մեր հայրենակիցներին ներկայացրել ենք Արցախ կատարած այցիս տխուր պատկերը, փաստեր Հայաստանի և Արցախի սահմանային իրավիճակի մասին։

Խոսել ենք սփյուռքահայության գործունեության և խնդիրների, Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի կապի ամրապնդման և համազգային եռակողմ օրակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ ԱՆգնահատելի է սփյուռքահայության՝ Հայ Դատի դերը Արցախին ու Հայաստանին աջակցելու, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները զսպելու, Արցախի ազատ ինքնորոշման իրավունքի և ապահով սահմաններով անկախության հասնելու, Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացման շուրջ աշխատանքներ իրականացնելու և հումանիտար աջակցության գործում։ Քննարկել ենք նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցման և Արցախին տրամադրվող օգնության դադարեցման պատճառների և հնարավոր լուծումների մասին հարցը։

Ինչպես նաև քննարկման առարկան հայոց ցեղասպանության ոգեկոչումը և ցեղասպանության հետևանքների վերացումն էր։ Երկուստեք մտահոգություններ ենք հայտնել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու այսպես կոչված գործընթացի առթիվ , քանի որ շուրջ մեկ դարից ավել է աշխարհի հայության առաջնային խնդիրը եղել է ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, և բոլոր ջանքերը ուղղված են եղել դեպի այդ նպատակը։ Իսկ 1915թ․-ից հետո այսօր առավել քան արտահայտված է Թուրքիայի հովանավորչությամբ Անդրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, և այս պայմաններում, կարծում եմ, խաղաղության օրակարգերը կեղծ են։




Լրահոս