Ուրարտուն հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Ուրարտուն սեփական հարկի տակ հաղթեց խոշոր հաշվով հաղթեց Վանին։

Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում, մի փոքր տարածքային ու խաղային առավելություն ունեին դաշտի տերերը, սակայն պակասում էր գրոհների սրությունը։

Երկրորդ կեսի սկզբում Արթուր Միրանյանն առաջ մղեց Ուրարտուին։ 65-րդ րոպեին Իկեչուկվու Իվուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ դրանից 4 րոպե անց Դեսիրեն հստակ իրացնելով 11 մետրանոցը հաշիվը դարձրեց 3։0։

Գավաթի խաղարկության եզրափակիչում Ուրարտուն կմրցի Նորավանքի հետ, որը երեկ հաղթանակի էր ասել Արարատի նկատմամբ (2։1)։




Լրահոս