
Ապրիլյան ցուրտը ստիպել է Եվրոպային օգտագործել ստորգետնյա պահեստների գազի պաշարները:
Ըստ Gas Infrastructure Europe ասոցիացիայի տվյալների՝ մարտի 22-ից մինչև մարտի 30-ը ԵՄ գազի պահեստներում արձանագրվել էր գազի պաշարների մակարդակի աճ, սակայն մարտի 31-ից կրկին դուրսբերում է սկսվել։ Ապրիլի 2-ի տվյալներով՝ պաշարները նվազել են 26,29%-ով։
Ապրիլի սկիզբն այս տարի բավականին ցուրտ էր Եվրոպայում՝ վերջին տարիների նույն ժամանակահատվածի համեմատ։
Իրավիճակը փոքր-ինչ մեղմացնում է այն փաստը, որ վատ եղանակն ուղեկցվում է քամու ուժգնացմամբ, ինչը նշանակում է, որ հողմային էներգիայի արտադրությունը բավականին արդյունավետ է լինելու։