Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան լրջորեն կմասնակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ստեղծմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ակտիվորեն կներգրավվի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում, որոնք դիտարկվում են որպես պատերազմը դադարեցնելու ԱՄՆ խաղաղության ծրագրի մաս։

Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը ։

Թրամփին հարցրել են անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին, որին նա պատասխանել է, որ այս հարցը ներկայումս մշակվում է Եվրոպայի հետ։

«Մենք այս հարցի վրա աշխատում ենք Եվրոպայի հետ։ Եվրոպան մեծապես կներգրավվի դրանում։ Եվրոպան իսկապես ցանկանում է, որ սա վերջանա», – ասել է ԱՄՆ նախագահը։




Լրահոս