
Մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարների հստակ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 4-ին N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ։
Մարզումների շրջանակում առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել դրանց կատարման հաջորդականությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կարգը։ Իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ։
Ամփոփելով շտաբային մարզումների արդյունքները՝ վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։