ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության երկկողմ պայմանագի՞ր, թե՞ նոր պահանջներ. ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վաղը՝  ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանն աշխատանքային այցով Եվրոպա կմեկնի ապրիլի 6-ին: Հանդիպումն, ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ նախաձեռնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Փաշինյան-Ալիև վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր նախորդ տարվա նոյեմբերի 19-ին տարածված հաղորդագրության մեջ։

Մինչ այդ, Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին նոյեմբերի 26-ին Սոչիում, որտեղ եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն տեղի էր ունենում Սյունիքում ակտիվ ռազմական գործողություններից հետո, երբ կողմերն սկսել էին կիրառել հրետանի և զրահատեխնիկա։ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ սկսում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։

Այս հանդիպմանը նախորդում է Արցախում առկա լարվածությունը: Մարտի 14-ին էլ Ադրբեջանը հրապարակեց 5 կետեր եւ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս