![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/1-70.jpg)
Ապրիլի 4-ից 5-ը N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։
Հրամանատարները ստուգել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, զինծառայողների պատրաստվածությունը և հենակետերում իրականացված ամրաշինական աշխատանքները։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։