ՆԱՏՕ-ում համաձայնություն չկա Ուկրաինայի անդամակցության հարցում․ Ստոլտենբերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն պետք է դասեր քաղի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից և հասկանա, թե ինչպես կարող է օգնել կազմակերպությանն անդամակցել ցանկացող մյուս երկրներին։ Այս մասին երեքշաբթի օրը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«2008 թվականից մենք աջակցում ենք Կիևին, բայց կոնսենսուս չկար Ուկրաինայի դաշինքին անդամակցելու հարցում։ Կարծում եմ, որ այժմ՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, ՆԱՏՕ-ում անհրաժեշտ է քննարկում, թե ինչպես աջակցել այն երկրներին, որոնք ավելի շատ կամ ավելի քիչ են գտնվում ուկրաինական իրավիճակում»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ դաշինքը պետք է դասեր քաղի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից և սովորի, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկրներին։ Նրա խոսքերով՝ խոսքը այնպիսի պետությունների մասին է, ինչպիսիք են Վրաստանը, Բոսնիան ու Հերցեգովինան։




Լրահոս