Արաբոն՝ վաղվա մենահամերգի և առաջին անգամ Ներսիկ Իսպիրյանի հետ չերգելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար դադարից հետո սիրված երգիչ Արաբո Իսպիրյանը ապրիլի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կունենա մեծ մենահամերգ: Երգիչը վաղը կայանալիք մենահամերգի առաջին մանրամասները վստահել է  ArmLur.am-ին:

«Ինձ համար նույնպես շատ սպասված եւ կարեւոր է այս մենահամերգը: Երկար դադարից հետո, երբ ինձ առաջարկեցին կրկին մենահամերգ ունենալ իմ հայրենիքում Ռուսաստանի Դաշնությունում էի եւ սիրով ընդունեցի: Համերգը լինելու է կենդանի նվագակցությամբ: Կլինեն անակնկալներ եւ իհարկե նոր երգեր, որոնք առաջին անգամ կկատարեմ հենց համերգի ընթացքում»,-նշեց Արաբոն:

Մեզ հետ զրույցում Արաբոն հետաքրքիր փակագծեր բացեց մենահամերգից առաջ: Բանն այն է, որ առաջին անգամ նա բեմում լինելու է միայնակ, անգամ նրա հայրը՝ Ներսիկ Իսպիրյանը չի երգելու:

«Պետք է ասեմ, որ  առաջին անգամ իմ մենահամերգին լինելու եմ միայն ես բեմում, անգամ հայրս՝ Ներսիկ Իսպիրյանը ներկա չի լինելու: Ոչ մեկին անձնապես չեմ հրավիրել: Սպասելիքներս եւ ակնկալիքներս մեծ են. հուսով եմ, որ համերգը կանցնի անկեղծ եւ ջերմ մթնոլորտում, ինչպես միշտ է լինում».-ասաց նա՝ հավելելով, որ մենահամերգից հետո սպասվում է շրջագայություններ՝ մենահամերգներ եվրոպական մի շարք երկրներում եւ քաղաքներում:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս