Մանրամասներ Նորքում հնչած կրակոցներից. մեքենայի վարորդը լսել է ձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանում հնչած կրակոցներից: Մասնավորապես մեքենայի վարորդը, որի վրա ևս կրակոցի հետքեր են եղել, իրավապահներին հայտնել է, որ երեկոյան լսել է մեկ կրակոցի ձայն: Արդյունքում, առավոտյան, երբ արթնացել է ու գնացել է աշխատանքի, տեսել է, որ մեքենայի վրա կրակոցի հետք կա: Ըստ մեքենայի վարորդի՝ ինքը որևէ մեկի հետ խնդիր չունի եւ չի էլ կարող պատկերացնել, թե ով կամ ովքեր են կրակոց արձակել, ինչի թիրախում էլ հայտնվել է իր մեքենան:

Shamshyan.com-ը գրել էր, որ ապրիլի 6-ին կրակոց էր հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում կրակոց է հնչել։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև՝ նշված շենքի բակում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քնար Մանուկյան




Լրահոս