ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով արտահերթ նստաշրջանի ժամանակ հինգշաբթի ընդունել է Մարդու իրավունքների խորհրդին ՌԴ մասնակցությունը կասեցնելու բանաձև,- հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Որոշմանը կողմ է քվեարկել 93, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58 ներկայացուցիչ։

Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկել 117 պատվիրակություն։ Քանի որ 93-ը այդ թվի երկու երրորդից ավելին է, բանաձևն ընդունվեցլ է։

Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ նման քայլերը համարում են քաղաքական դրդապատճառներով հրահարումներ՝ Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու որոշումը կտարածվի միայն գործող ռոտացիայի վրա, այսինքն՝ մինչև 2023 թվականը՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի կազմում ժամկետի ավարտը։ Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնությունը կարող է կրկին դիմել անդամակցության համար:




Լրահոս