ԱԺ-ն հնարավորություն կունենա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը. ՔՊ-ական պատգամավորների նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությամբ: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ պետական մարմինը կարող է իր որոշմամբ լրագրողին զրկել այդ կառույցի հավատարմագրից:

Բանն այն է, որ այժմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:

Եվ աժմ պատգամավորներն առաջարկում են ամրագրել դրույթ, ըստ որի  նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը:

Սա իշխանությունների կողմից հերթական քայլն է լրատվամիջոցների դեմ եւ այդկերպ փորձ է արվում բարդություններ ստեղծել անցանկալի լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Գովազդը սահմանափակելու վերաբերյալ բազմաթիվ նախագծերից հետո իշխանական խմբակցության պատգամավորներն այժմ էլ անցել են ոչ ցանկալի լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն:

Ն.Հ.




Լրահոս