ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին «Մետրոնոմ»-ում. ականատեսները մանրամասներ են հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում «Մետրոնում»-ում ռումբ է դրված և այն պայթելու է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, այնտեղ մեծ թվով ոստիկաններ եւ ԱԻՆ աշխատակիցներ են գտնվում, որոնք սահմանազատել են տարածքը եւ որոնողական աշխատանքներ են իրականացնում: Բոլոր աշխատակիցները տարհանվել են եւ սպասում են աշխատանքների ավարտին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հովսեփ Հովսեփյան

Հ.Գ. Քիչ առաջ ԱԻՆ-ից հայտնեցին, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:




Լրահոս