Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Կառավարությունն առաջարկում է ամրագրել, որ ինքնավար մարմինների անդամների ընտրության գործընթացը սկսել մինչեւ պաշտոնի թափուր մնալը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է այնպես անել, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտն ընտրություն կատարել, ինչը թույլ կտա մշտապես ապահովել մարմնի բոլոր անդամների առկայությունը:
Բանն այն է՝ լինում են դեպքեր, երբ ինքնավար մարմինների անդամների տեղերը ժամանակավոր թափուր են մնում, կամ պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո որոշակի ժամանակ է պետք լինում, մինչեւ ԱԺ-ի կողմից նոր անդամի ընտրությունը, եւ անբավարար թվի պաատճառով խաթարվում են մարմնի աշխատանքները:
Այս նախագիծը հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել եւ արդեն պետք է քննարկվի լիագումար նիստում:
Ն.Հ.