Ուիլ Սմիթն արձագանքել է ԱՄՆ կինոակադեմիայի միջոցառումներին մասնակցելու 10-ամյա արգելքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը արձագանքել է Ամերիկյան կինոակադեմիայի որոշմանը՝ իրեն 10 տարով Օսկար մրցանակաբաշխությանը մասնակցելուց զրկելու մասին։

«NBC News»-ին տված մեկնաբանության մեջ դերասանն ասել է․ «Ընդունում ու հարգում եմ Ակադեմիայի որոշումը»։

Նշենք, որ Դերասան Ուիլ Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ այցելել «Օսկար» մրցանակաբաշխությանը։

Հիշեցնենք՝ հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել էր բեմ և հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ վերջինս կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի վերաբերյալ:

Դրանից հետո դերասանը ինստագրամյան իր էջի միջոցով ներողություն էր խնդրել «Օսկարի» ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:




Լրահոս