Լոս Անջելեսում անհայտ անձը հարվածել է Բրեդ Փիթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ անձը հարվածել է ամերիկացի դերասան Բրեդ Փիթի դեմքին, երբ նա ինքնագրեր էր բաժանում Լոս Անջելեսում «Մալեֆիսենտա» հեքիաթի պրեմիերայից առաջ, որում գլխավոր դերը կատարում է Փիթի կինը` Անջելինա Ջոլին. հինգշաբթի հայտարարել է «Ռոյթերս» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Հոլիվուդում, El Capitan թատրոնի հարևանությամբ: Ինչպես տեղեկացրել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը, Փիթը ինքնագրեր էր բաժանում կինոթատրոնի գորգուղու վրա, երբ անհայտ տղամարդը ցատկել է պարսպի վրայով և հարվածել նրան: Պահակազորը արագ բռնել է հարձակվողին և հանձնել ոստիկանությանը: Միջադեպի արդյունքում Փիթը լրջորեն չի տուժել և, ինչպես հաղորդում է «Ասսոշիեյթեդ պրեսս» գործակալությունը, շարունակել է շփվել երկրպագուների հետ:

Ձերբակալվածի արարքի դրդապատճառները դեռևս պարզ չեն:




Լրահոս