Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 677 դեպք, որից 410 հազար 324-ը`առողջացած, 8620-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2053 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 2355 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, առողջացել է 14 քաղաքացի,մահվան դեպք չի գրանցվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 998 հազար 412 -ի: