Ամեն պահի բան է փոխվում. ինչ իրավիճակ է Խրամորթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ գյուղում ամեն ինչ լավ է, հանգիստ է: Կրակոցներ, հրետակոծություններ հակառակորդի կողմից չկան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ասկերանի վարչական շրջանի Խրամորթ գյուղի համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:

«Դիրքային փոփոխությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, ամեն պահի բան է փոխվում: Եթե ասեմ գյուղացիներն էլ իրենց բան ու գործին են, վար ու ցանքին սուտ կլինի: Հուսով ենք, որ շուտով գյուղացիները կվերդառնան իրենց տները»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին Քարագլուխ բարձունքը գտնվում է ռուս խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ:

Նշենք, որ ապրիլի 8-ին ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Քարագլխի հատվածում։ Այս տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Լիդա Եղիազարյան




Լրահոս