
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով (հավատարմագրման կարգի փոփոխության մասով)։ Քննարկմանը մասնակցում են լրատվամիջոցների խմբագիրները և ներկայացուցիչները, լրագրողական կազմակերպությունները։ Քննարկմանը մասնակցում է նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է լրագրողին հավատարմագրած պետական մարմնին տալ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն։