Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է չոր խոտատարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին ժամը 17:53-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի, Պարսեղովի փողոցում հրդեհ է բռնկվել՝ այրվում է չոր խոտատարածք:

Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասի հերթապահ օպերատիվ խումբը, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է դեպքի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը լիամարվել է ժամը 18:15-ին: Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք:

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ուստի հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:




Լրահոս