Տիկնիզյանը կրկին հրաժարվել է խաղալ Հայաստանի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կրկին չի ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Metaratings.ru-ը:

Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կապ է հաստատել խաղացողի հետ, սակայն ստացել է հերթական մերժումը։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դեռ մտադիր չէ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։




Լրահոս