Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3651 խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 10-ից 17-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3651 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 34 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 19, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։

16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 20-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 57-ը՝ չսահմանված տեղում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 29 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս