
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում ապրիլի 16-ից 19-ն անցկացվել են ստուգումներ։
Հրամանատարությունն ստուգել է հենակետերում մարտական հերթապահության կրման ընթացքը, իրականացված ամրաշինական աշխատանքները, զինծառայողների պատրաստվածությունը, զրուցել դիրքապահների հետ, ցուցումներ տվել հետագա ծառայության կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։