ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանավոր պայմանավորվածությունները երբեք մեր շահերից չեն բխել. Սոֆյա Հովսեփյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մեջ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի անվտանգանության մասին որևէ խոսք չկա, այն դեպքում, երբ Արցախում խաղաղարար առաքելություն իրակացնող ռուսական զորքերի առկայությունը հենց առաջին հերթին պետք է ազդակ լիներ այդ հարցերը քննարկելու համար: ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տեսակետն է, որ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանն ու դրանից հետո ստորագրված փաստաթղթերի բովանդակությանը՝ չի բացառում, երկու երկրների առաջնորդները կարող են նաև բանավոր պայմանավորվածություններ ունենալ, ինչը Հայաստանին երբեք էլ լավ ազդակներ չի փոխանցել:

Պատգամավորի համոզմամբ՝ այդ պահին պաշտոնական Երևանը Ռուսաստանի հետ գիտակրթական հարցեր քննարկելու կամ հստակեցնելու խիստ անհրաժեշտություն չուներ, քանի որ Մոսկվայի հետ մշակութային մտերմիկ հաղորդակցության պակաս երբեք էլ չենք ունեցել:

Արցախի ճակատագիրն այսօր վտանգված է, ահազանգում է Սոֆյա Հովսեփյանն, այնինչ Հայաստանի ամեն մի քաղաքացու համար այսօր առաջնահերթը Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի ու սահմանամերձ այլ մարզերի անվտանգության խնդիրն է, ինչի մասով ՀՀ իշխանությունն ակնհայտ անլուրջ վերաբերմունք ունի:

Նախկին պատգամավորը ներկա իշխանությանը չընդունող քաղաքացիներին համախմբման կոչ է ուղղում՝ ընդգծելով, որ հիմա առավել քան երբևէ գործելու ժամանակն է, այլապես ճակատագրական կարող է լինել ցանկացած հապաղում, ինչը պատմությունն ու սերունդները մեզ չեն ներելու:

Սևակ Վարդումյան




Լրահոս