Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին՝ ժամը 16:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Փրկարարներն իրականացրել են ուղեբեռների զննման աշխատանքներ․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։




Լրահոս