Ինչ արժեն Մոսկվա-Երևան մեկնման և հետադարձ տոմսերը առաջիկա 10 օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է Երևան-Մոսկվա չվերթների տոմսերի արժեքը՝ մարտի 26-ից մինչ ապրիլի 5-ը։

Aviasales.ru կայքում Երևան-Մոսկվա չվերթների տոմսերի արժեքը տատանվում է 132 հազարից 140 հազար դրամի սահմաններում։ Տոմսերն իրենց մեջ ներառում են մեկնման և ժամանման տոմսեր։
Նույն կայքում Երևան-Մոսկվա չվերթների մեկնման տոմսերի արժեքը մարտի  26-ի դրությամբ կազմել են 72-ից 80 հազար դրամ։

Եթե նախկինում Kiwi.com-ում Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա չվերթներ դեռ նախորդ տարեվերջին իրականացվում էին, ապա այժմ երկար ժամանակ արդեն չկան տոմսեր Հայաստանի և Ռուսաստանի ավիաընկերությունների միջև։

Armenianairlines.am կայքում վերոնշված ժամանակահատվածում Երևան-Մոսկվա ավիաթռիչքների տոմսերի արժեքը սկսվում է 200 հազար դրամից և աճում է մինչև 250 հազար դրամը։ Այս տոմսերի արժեքը ներառում է նաև հետադարձը, սակայն առանց ուղեբեռի։

Մոսկվա-Գյումրի ավիաթռիչքների տոմսերի արժեքը սկսվում է 30 հազար դրամից մինչև 60 հազար դրամ։

kupibilet.ru տոմսերի գնման կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի արժեքը սկսվում է 93 հազար դրամից մինչև 150 հազար դրամը։ Սակայն այս չվերթները իրականացվում են՝ 1 կամ 2 քաղաքներում դադարներ տալով։

Uralairlines.ru ավիաընկերության կայքում Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերի արժեքը սկսվում է 35 հազար դրամից և հատում է 55 հազար դրամի շեմը։

 




Լրահոս