Դերասանուհի, մոդել Լիանա Հակոբյանը երկար դադարից հետո միանգամից հանդես կագ երկու նոր նախագծում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Լիանան:
«Երկար դադարից հետո որոշեցի կրկին նկարահանվել: Բավականին ակտիվ շրջան է իմ կյանքում: Այս պահին ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն: Նկարահանվում եմ միանգամից երկու նոր նախագծում, իհարկե դեռ չեմ կարող փակագծերը բացել, որովհետեւ դեռ թույլատրելի չէ:Կարող եմ ասել՝ երկուսն էլ հումորային թեթեւ ժանրում են: Հատկապես երկար դադարից հետո նոր նախագծերն ինձ գրավեցին առաջինը հետաքրքիր սցենարով, ապա պրոֆեսիոնալ եւ հարազատ թիմով: Միայն կարող եմ ասել, որ կերպարներս հետաքրքիր են: Բացի այդ ես ինքս էլ եմ արտաքնապես փոխվել եւ կուզենայի հանդես գալ նորովի՝ նոր տեսքով եւ ոճով»,-նշեց նա:
Լիանայի խոսքով չնայած բազմազբաղ լինելուն՝ համագործակցում է նաեւ խանութ-սրահների հետ՝ որպես մոդել: Այս ամենից զատ աշխատում է նաեւ սրճարանում՝ մենեջեր:
«Ակտիվ եմ նաեւ ինստագրամում: Ինչ հրապարակվում է իմ ինստագրամյան էջում՝ լուսանկար, թե գրառում, մարդուն գեղեցիկը մատուցելու, աչքը շոյելու համար: Բոլոր գրառումներս ինքս եմ գրում՝ փորձելով հետաքրքրություն պահել հետեւորդներիս համար: Երբեմն դժվարանում եմ, գերհոգնածություն եմ զգում, բայց ես ինքս աշխատող տեսակ եմ եւ սիրում եմ անել այն ամենն, ինչն իսկապես ես սիրում եմ»:
Լիդա Եղիազարյան