Եվրամիությունը ներկայումս չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու թեման. Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը ներկայումս չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու թեման՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հաղորդում է ТАСС-ը։

«Նավթն ու վառելիքը քննարկվել են, իսկ գազը՝ դեռ ոչ։ Մենք գիտենք, թե դա ինչ դժվարություններ է առաջացնելու»,- ասել է Հինգերորդ հանրապետության ղեկավարը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանից գազի էմբարգոյի հարցը դեռ կարող է դրվել բանակցությունների սեղանին։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ միությունը դեռ մտադիր չէ արգելել ռուսական նավթի ներկրումը, քանի որ մի շարք երկրներ՝ Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան, դեմ են նավթի էմբարգոյին և սպառնացել են վետո կիառել այդ որոշման դեմ։




Լրահոս